Մասկը հրապարակել է SpaceX սկաֆանդրի ամբողջական լուսանկարը![]() 9 սեպտեմբերի 2017 - 12:07 AMT PanARMENIAN.Net - Գործարար Իլոն Մասկը հրապարակել է իր SpaceX ընկերության սկաֆանդրի առաջին տարբերակը ամբողջ հասակով: Սկաֆանդրով մարդը պատկերված է Crew Dragon տիեզերանավի ֆոնին, որը նախատեսված է NASA աստղագնացներին Միջազգային տիեզերական կայան հասցնելու համար: Հանդերձանքը պետք է փրկի տիեզերագնացներին տիեզերանավի ապահերմետիկացման դեպքում, գրում է Engadget-ը: Լուսանկարում կարելի է առաջին անգամ ուսումնասիրել սկաֆանդրի որոշ դետալների դիզայնը, այդ թվում կորպուսը, ձեռնոցներն ու բավականին թեթև ոտնամանները: Սկաֆանդրի վրա SpaceX-ն աշխատել է NASA-ի հետ միասին: Ավելի վաղ Մասկը ցուցադրել էր միայն սաղավարտն ու սկաֆանդրի վերին մասը: Ըստ SpaceX-ի, դա մակետ չէ, այլ աշխատանքային տարբերակ, որը ստուգվել է կրկնակի վակուումային ճնշման միջոցով: Նորույթի մասին ավելի մանրամասն տեղեկություններ ձեռներցը խոստացել է ներկայացնել առաջիկայում: Հղումներ թեմայով. ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |