Բեռլինում հայկական 15 ստարտափ է ներկայացվել

Բեռլինում հայկական 15 ստարտափ է ներկայացվել

PanARMENIAN.Net - Բեռլինում հայկական 15նորարարական ստարտափ է ներկայացվել գերմանական լսարանին: Միջոցառումը կազմակերպվել էր Եվրոպական Միության, Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ:

Հայաստանից ժամանած երիտասարդները գերմանական մասնագիտացված լսարանին և գործարար շրջանակներին են ներկայացրել տարբեր ոլորտներում իրենց կողմից մշակված նորարարական լուծումները:

Միջոցառման բացման արարողությանն ունեցած իր ելույթում դեսպան Աշոտ Սմբատյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ պատկան կառույցներին և GIZ-ին՝ Հայաստանի ՏՏ ոլորտի հարուստ պոտենցիալը Բեռլինում ներկայացնելու հնարավորություն ընձեռնելու համար: Դեսպանը նշել է, որ ՏՏ ոլորտի զարգացումը կարևորվում է ՀՀ կառավարության կողմից` ստանալով զգալի աջակցություն և ուրախալի է այն փաստը, որ հայկական ձեռնարկություններն արդեն լուրջ հաջողություններ են գրանցում այս բնագավառում, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Ընթերցեք նաև.Mitsubishi-ն, Ericsson-ը և Hitachi-ն՝ ԴիջիԹեք 2017-ի մասնակիցներ

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---