Բաքվում հայերին համակրելու կասկածանքով փակվել է «26» սրճարանը

Բաքվում հայերին համակրելու կասկածանքով փակվել է «26» սրճարանը

PanARMENIAN.Net - Բաքվի կենտրոնում փակվել է «26» – Twenty six, սրճարանը, որը գտնվում է «Սահիլ» զբոսայգու հարևանությամբ (նախկինում՝ «26 կոմիսարների զբոսայգի»)՝ հայերին համակրելու կասկածանքով:

Մինչ այդ սրճարան էր ժամանել Բաքվի գործադիրի ղեկավար Հաջիբալա Աբուտալիբովը, որը հայտարարել էր, թե Բաքվի կենտրոնում «26» անվանումով սրճարանի առկայությունն անընդունելի է, գրում է «Sputnik Ադրբեջանը»:

«Այստեղ ապրող հայերի հովանավորները թող հասկանան, որ քանի դեռ կա ադրբեջանցի ժողովուրդը, դաշնակներին համակրողները տեղ չունեն Ադրբեջանում»,-ասել է Աբուտալիբովը:

Նա նաև հայտնել է, որ օբյեկտը կփակվի, իսկ գույքը կառգրավվի: Ըստ նրա, օբյեկտը վարձակալությամբ հանձնած սեփականատերն ու հովանավորները ևս կենթարկվեն քրեական պատասխանատվության: Մեկնաբանելով սոցցանցերում Բաքվում «Բաքվի 26 կոմիսարներ» անվանումով փողոցի առկայությունը՝ Աբուտալիբովը հայտնել է, որ այն արդեն անվանափոխվել է:

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով բացվել էր նախկին «26 կոմիսարների զբոսայգում» գտնվող Բաքվի կոմիսարների գերեզմանը՝ արատշիրիմման արդյունքում հայտնաբերվել էր Ստեփան Շահումյանի, Թադևոս Ամիրովի և Բաղդասար Ավագյանի աճյունը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---