Արոնյանը կխաղա թայ-բրեյքում. Կարլսենը, Կրամնիկն ու Նակամուրան դուրս են մնացել պայքարից![]() 11 սեպտեմբերի 2017 - 10:18 AMT PanARMENIAN.Net - Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում կայացել են 1/16 եզրափակչի պատասխան պարտիաները: Գրոսմայստեր Լևոն Արոնյանը սևերով պարտվել է Մաքսիմ Մատլակովին (ՌԴ): Հաշիվը հավասարվել է՝ 1:1, հայտնում է ՀԱՕԿ մամուլի ծառայությունը: Հաղթողը պարզ կդառնա սեպտեմբերի 11-ին կայանալիք թայ-բրեյքում (կարճեցված ժամանակով պարտիաներ): Իսկ ահա մրցաշարի ֆավորիտներից Կարլսենը, Կրամնիկն ու Նակամուրան այլևս չեն խաղա։ Աշխարհի գործող չեմպիոնից ուժեղ գտնվեց Բու Սյանչժին, Կրամնիկից՝ Իվանչուկը, Նակամուրայից՝ Ֆեդոսեևը։ Հիմնական պարտիաներից հետո աշխարհի գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակիչ են դուրս եկել Բու Սյանչժին, Սոն, Սվիդլերը, Իվանչուկը, Ֆեդոսեևը, Դուբովը, Վան Հաոն, Ռոդշտեյնը, հայտնում է chess.am-ը։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |