Ազնավուրն Իսրայելում համերգ կտա11 սեպտեմբերի 2017 - 12:49 AMT PanARMENIAN.Net - Լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրը վերադառնում է Իսրայել և 2017-ի հոկտեմբերին ընդամենը մեկ համերգ կտա: Ազնավուրը, որին ամերիկյան CNN հեռուստաալիքն անվանել է «Դարի երգիչ», նշում է իր 70-ամյակը բեմի վրա և Իսրայել կժամանի մեկ տարի առաջ սկսված համաշխարհային շրջագայության շրջանակում: Շանսոնյեի համերգը կկայանա հոկտեմբերի 28-ին Թել Ավիվում, գրում է Des Infos-ը: Վերջին մեկ տարվա ընթացքում Ազնավուրն արդեն համերգներով է հանդես եկել աշխարհի տասնյակ երկրներում: Նա լեփ-լեցուն դահլիճներում է ելույթ ունեցել Ռիո դե Ժանեյրոյում, Բուենոս Այրեսում, Մոսկվայում, Հոնկոնգում, Սիդնեյում, Մելբուրնում, Վաշինգտոնում և այլուր: Ավելի վաղ հաղորդվել է նաև, որ շանսոնյեն 2018-ի գարնանը համերգներով հանդես կգա Մոսկվայում և Պետերբուրգում: Պետերբուրգյան համերգը տեղի կունենա 2018-ի ապրիլի 25-ին «Օկտյաբրսկի» մեծ համերգասրահում: 3 օր անց, ապրիլի 28-ին, նա ելույթ կունենա Մոսկվայում՝ Կրեմլի պալատում: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |