Երևանը ռուսաստանցիների նախընտրած ուղղությունների 3-յակում է մերձավոր երկրներից![]() 11 սեպտեմբերի 2017 - 15:16 AMT PanARMENIAN.Net - Երևանն ընդգրկվել է ռուսաստանցի ավիաճանապարհորդների նախընտրելի ուղղությունների եռյակում մերձավոր արտասահմանի երկների թվում 2017-ի հունվար-հունիսի տվյալներով: Այդ մասին հայտարարել են «Տուտու.ռու» զբոսաշրջային ծառայության փորձագետները: Մերձավոր արտասահմանի երկրների թվում առաջատարը մոլդովական Քիշնևն է: Եռյակում, Երևանից բացի, ընդգրկվել է նաև Թբիլիսին, գրում է Lenta.ru-ն: Հեռավոր արտասահմանյան ուղղություններից ամենապահանջվածներն են Իսրայելը և Թուրքիան, մասնավորապես Անթալիան և Ստամբուլը: Ամենապահանջված եվրոպական քաղաքը 2017-ի հունվար-հունիսին Պրահան է եղել: Առաջատարների եռյակում են կիպրական Լառնական և Մյունխենը: Նշվում է, որ ավիատոմսերի գներն ընթացիկ տարվա առաջին կիսամյակում 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 20 տոկոսով: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Երևանն ընդգրկվել է ռուսաստանցիների հանգստի համար աշնանային ճամփորդությունների լավագույն 5-յակում: Ցանկը կազմել է Euromag ամսագիրը և ավիատոմսերի որոնման Aviasales.ru ծառայությունը: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |