Հայտնի ճանապարհորդ Վուդը իր նոր ֆիլմում կպատմի Հայաստանի լեռների մասին![]() 11 սեպտեմբերի 2017 - 16:05 AMT PanARMENIAN.Net - Աշխարհի ամենահայտնի ճանապարհորդներից մեկը՝ բրիտանացի Լևիսոն Վուդը, եղել է Հայաստանի գեղատեսիլ լեռներում: «Հայաստանի լեռներում կյանքի մասին ճանապարհորդին պատմել են տեղաբնակները»,-գրում է Rusarminfo-ն բրիտանական Express.co.uk-ի վրա հղումով: Ճանապարհորդը Հայաստան էր եկել Ռուսաստանից, իսկ այստեղից մեկնել է Իրան: Հայաստանում, Ռուսաստանում և Իրանում իր ճանապարհորդության մասին Վուդը կպատմի իր նոր փաստագրական ֆիլմում: Ֆիլմը եթեր կհեռարձակվի մինչև տարեվերջ բրիտանական Channel 4 հանրային հեուստաալիքով: Լևիսոն Վուդը աշխարհի ամենահայատնի ճանապարհորդներից է, նախկինում՝ բրիտանական բանակի դեսանտային: Նա ճանապարհորդությունների և արկածների մասին բազում գրքերի և փաստագրական ֆիլմերի հեղինակ է: Նրա ֆիլմերը ցուցադրվել են BBC-ի, Discovery-ի, National Geographic-ի եթերում: Վուդն առաջին մարդն էր աշխարհում, որին հաջողվեց անցնել Նեղոսի ամբողջ երկայնքով: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |