ՀՀ-ում սմարթֆոններից Pornhub-ի այցելություններն ավելացել են 65%-ով

ՀՀ-ում սմարթֆոններից Pornhub-ի այցելություններն ավելացել են 65%-ով

PanARMENIAN.Net - Pornhub պոռնո կայքը հրապարակել է 2016 թվականի այցելությունների վիճակագրությունը՝ նշելով, որ շարունակում են ավելանալ սմարթֆոններից գրանցվող այցելությունները: 2016-ին կայքում հեռախոսներից այցելությունների մասնաբաժինը 53%-ից հասել է 61%-ի, իսկ համակարգիչներից այցելությունները, համապատասխանաբար, նվազել 8%-ով:

Բջջայիններից գրանցված մուտքերի թվով ամենամեծ աճն արձանագրվել է Կուբայում ու Թուրքիայում: Կուբայում ցուցանիշն աճել է ավելի քան 3 անգամ, ինչը, հավանաբար, պայմանավորված է ԱՄՆ հետ դիվանագիտական կապերի հաստատմամբ, ինչի շնորհիվ երկրում ավելացել է բջջայինների ու պլանշետների ներմուծումը: Երրորդ տեղում Սուդանն է, որտեղ արձանագրվել է բջջային թրաֆիկի 87% աճ: Ուկրաինան ու Բելառուսը գրանցել են 75% աճ, իսկ Հայաստանը եզրափակում է առաջին տասնյակը՝ 65%-ով:

Ի դեպ, Pornhub-ի հայաստանցի օգտատերերն ամենից շատ դիտել են «լեզբուհիների» անվանակարգը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---