«Բացահայտիր Հայաստանը երկնքից». Օդագնացության միջազգային փառատոն՝ Երևանում12 սեպտեմբերի 2017 - 11:50 AMT PanARMENIAN.Net - Երևանի հիմնադրման 2799 ամյակի միջոցառումների շրջանակում Երևանի քաղաքապետարանը և Սքայբոլ ընկերությունը կազմակերպում են օդագնացության միջազգային «Բացահայտիր Հայաստանը երկնքից» փառատոնը, որը տեղի կունենա հոկտեմբերի 14-17-ը։ Աշխարհի տարբեր երկրներից ժամանած օդապարիկները սավառնելու են Երևանի երկնքում` ստեղծելով հեքիաթային վառ պատկեր։ Սքայբոլ ընկերության ներկայացուցիչ Նաիրի Բարսեղյանը PanARMENIAN.Net ին տեղեկացրեց, որ փառատոնի պաշտոնական բացումը կայանալու է հոկտեմբերի 14-ին՝ Հանրապետության հրապարակում: Օդապարիկները մի քանի ժամ լուսավորված կմնան այնտեղ: Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 15-ին, առավոտյան ժամը 07:00-ին և երեկոյան 17:00-ին, Հրապարակից թռիչքներ կիրականացվեն Երևանի վրայով: Ամսի 17-ին թռիչքները կիրականացվեն Գառնիի շրջակայքում, նույն օրը երեկոյան տեղի կունենա փառատոնի փակումը: Ինչ վերաբերում է թռիչքներին մասնակցելուն, ապա տոմսեր չեն վաճառվելու: Նաիրի Բասեղյանի խոսքով, քանի որ մասնակիցների քանակը սահմանափակ է, և կազմակերպիչների նպատակներից է լուսաբանել միջոցառումը, թռիչքներին հիմնականում մասնակցելում են լրատվամիջոցների ներկայացուցիչներ և հովանավորների ու Սքայբոլի կողմից կազմակերպված խաղարկությունների արդյուքնում շահած քաղաքացիներ: Փառատոնի հովանավորներն են «Բերգ» ապրանքանիշն ու AVK ընկերությունը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |