ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի բարձրաստիճան համաժողովին![]() 13 սեպտեմբերի 2017 - 10:59 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցում է ՆԱՏՕ-ի բարձրաստիճան համաժողովին: Սեպտեմբերի 11-13-ին անցնող համաժողովը նվիրված է ՆԱՏՕ-ի բարեվարքության ամրապնդման նախաձեռնությանը: Հայկական պատվիրակությունը գլխավորում է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը: Համաժողովի ընթացքում փոխնախարար Արտակ Զաքարյանը հանդես է եկել ելույթով, անդրադարձել ՀՀ զինված ուժերում իրականացվող բարեփոխումներին և առաջիկա ծրագրերին, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանի պատվիրակությունը չի մեկնել Վրաստանում կայանալիք ՆԱՏՕ-ի Agile Spirit 2017 զորավարժություններին:ՀՀ պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանն ասել էր, որ Վրաստանում Agile Spirit 2017բազմազգ զորավարժություններին Հայաստանի չմասնակցելը չի նշանակում, որ Հայաստանի գործընկերության մակարդակը ինչ-որ առումով նվազում է կամ ավելանում է մեկ այլ օղակի հաշվին: Փոխնախարարը նշել էր, որ Հայաստանը պաշտոնապես չի հայտարարել, որ մասնակցելու է զորավարժություններին: Ընթերցեք նաև.Փոխնախարար. ՀՀ-ն պաշտոնապես չէր հայտարարել, որ մասնակցելու է ՆԱՏՕ-ի զորավարժություններին ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |