Թուրքիայում ԱՄՆ դեսպան. ՔԱԿ-ի ռազմակայանների ռմբակոծումն արդյունավետ չէ 4 փետրվարի 2008 - 16:39 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի օդային հարձակումները Քրդական աշխատավորական կուսակցության ահաբեկիչների դեմ արդյունավետ են եւ անդառնալի վնասներ են հասցնում քուրդ ահաբեկիչներին: Այդ մասին հայտարարել է Անկարայում ԱՄՆ դեսպան Ռոսս Վիլսոնը: Նրա խոսքերով, ռազմական մեթոդների հետ միասին քրդական խդնրի լուծման համար անհրաժեշտ է օգտագործել տնտեսական, սոցիալական եւ քաղաքական լծակներ: Դիվանագետն ընդգծել է նաեւ, որ 2007 թվականին ամերիկա-թուրքական հարաբերությունները չափազանց հետաքրքրական էին, իսկ 2008-ին դրանք հաջողությամբ կզարգանան: «Նման համագործակցության հիմքը կա: Երկու կողմերը ահաբեկիչների դեմ պայքարում կձեռնարկեն անհրաժեշտ բոլոր միջոցները: Ահաբեկչության դեմ պայքարելու համար միայն ռումբերը բավարար չեն: Անհրաժեշտ է օգտագործել նաեւ տնտեսական, սոցիալական եւ քաղաքական լծակներ»,-նշել է Վիլսոնը: Նման լծակների թվին նա դասում է սերտ համագործակցության հաստատումն Իրանի հետ, ահաբեկիչների միջեւ լոգիստական կապերի ոչնչացումը, կասկածելի ֆինանսական հոսքերի հետաքննումը, պայքարը գործազրկության դեմ եւ հարավ-արեւելյան Անատոլիայի տնտեսական զարգացումը, գրում է «Սաբահ» թերթը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |