Հասրաթյանը հերքել է ադրբեջանական ԶԼՄ-ների հերթական ապատեղեկատվությունը![]() 15 սեպտեմբերի 2017 - 12:39 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակումն Արցախի ՊԲ-ում ավտովթարի և դրա հետևանքով բազմաթիվ զոհերի մասին, հանրությանը մոլորեցնելու հերթական քարոզչական հնարքն է: Այդ մասին հայտարարել է Արցախի ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանն իր ֆեյսբուքյան էջում: Սեպտեմբերի 14-ին ադրբեջանական որոշոլ լրատվամիջոցներ տեղեկատվություն էին տարածել այն մասին, թե իբր Արցախի ՊԲ-ում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մահացել է 8, վիրավորվել՝ 4 զինծառայող: «Տեղեկացնեմ, որ Արցախի զինված ուժերում որևէ նման միջադեպ չի գրանցվել, իսկ նշված անուն-ազգանունները մտացածին են», -նշել է Հասրաթյանը: Հղումներ թեմայով.
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |