Քնեսեթի նախկին պատգամավոր. Իսրայելցիների մեծ մասը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կողմնակից է![]() 15 սեպտեմբերի 2017 - 14:33 AMT PanARMENIAN.Net - Իսրայելի քաղաքացիների մեծ մասը կողմ է Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Այդ մասին հայտարարել է «Հայաստան-Իսրայել» հասարակական համաժողովի համանախագահ Ալեքսանդր Ցինկերը մամուլի ասուլիսի ժամանակ: «Երբ Իսրայելը լավ հարաբերություններ ուներ Թուրքիայի հետ, խորհրդարանականներն ասում էին, թե ինչու եք ուզում փչացնել դրանք՝ առաջ քաշելով Հայոց ցեղասպանության հարցը: Երբ Անկարայի հետ հարաբերությունները վատթարացան, ինձ ասացին, որ դեռ ժամանակը չէ, քանի որ հիմա վերականգնում են վատթարացած հարաբերությունները»,-ասել է Ցինկերը, հայտնում է Sputnik-Արմենիան: Նա խոստովանել է, որ «նյարդայնանում է», երբ պատմական ճշմարտությունը փորձում են խառնել քաղաքականությանը: Ցինկերը հայտնել է, որ Քնեսեթի մշակույթի հանձնաժողովն արդեն հաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախագիծը: Այնուհետև հարցը կքննարկվի Քնեսթեի ընդլայնված նիստում: Հուլիսի 27-ին Իսրայելի ընդդիմադիր «Եշ Աթիդ» կուսակցության նախագահ Յաիր Լապիդըհայտարարել է, որ անհրաժեշտ է ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը ի պատասխան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Իսրայելի հանդեպ վարած քաղաքականության: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |