Ստամբուլի հայկական եկեղեցուց գողություն են արել![]() 15 սեպտեմբերի 2017 - 17:20 AMT PanARMENIAN.Net - Ստամբուլի Բեյօղլու շրջանում գտնվող Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցուց գողություն է կատարվել: Կողոպտիչներին հաջողվել է եկեղեցուց մի քանի իր գողանալ: Սակայն նրանք ստիպված են եղել փախչել, երբ նրանց նկատել են մեծ սրբապատկերը և խաչը եկեղեցուց դուրս բերելիս: Սրբապատկերը և խաչը դրսում թողնելով՝ նրանք փախել են՝ իրենց հետ տանելով գողացված որոշ պարագաներ, թուրքական լրատվականներին հղումով գրում է Ermenihaber.am-ը: Դեպքի վայր է ժամանած որստիկանությունը հետաքննություն է սկսել: 1461 թվականին Հայ Առաքելական եկեղեցու Պոլսո հայոց պատրիարքության հիմնադրումից ի վեր Ստամբուլում կառուցվել է 55 հայկական եկեղեցի։ Եկեղեցիներից 30-ից ավելին դեռևս գործում են: Հղումներ թեմայով. Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |