Ադրբեջանը լայնածավալ զորավարժություններ կանցկացնի![]() 16 սեպտեմբերի 2017 - 12:31 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 18-ին Ադրբեջանում կմեկնարկեն լայնածավալ զորավարժություններ տարբեր զորատեսակների մասնակցությամբ: Զորավարժություններին կմասնակցի մոտ 15.000 զինծառայող, ավելի քան 150 միավոր տանկ և զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի մինչև 120 հրթիռահրետանային սարքեր, 20 միավոր մարտական ավիացիա, ինչպես նաև ռադիոէլեկտրոնային հետախուզման նոր միջոցներ և անօդաչու թռչող սարքեր, հայտնում է ԱՊԱ գործակալությունը: Զորավարժությունները կանցնեն լեռնային ռելիեֆի բարդ պայմաններում: Զորավարժությունները կտևեն մինչև սեպտեմբերի 22-ը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ TurAz Qartalı-2017 համատեղ թուրք-ադրբեջանական զորավարժություններին մասնակցելու նպատակով Ադրբեջան են ժամանել Թուրքիայի ՌՕՈւ ներկայացուցիչներն ու անձնակազմերը: Սեպտեմբերի 18-30-ը անցկացվելիք զորավարժություններին կմասնացի Ադրբեջանի և Թուրքիայի մինչև 30 միավոր ավիացիոն տեխնիկա՝ ՄիԳ-29, F-16, Սու-25, C-130 Herkules, CASA CN-23, Մի-35, Մի-17, ինչպես նաև Sikorsky S-70 ուղղաթիռներ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |