ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԿԱ ԿԳՏՆՎԻ «ԴԵՍԵՆԴՐԻԻ» ԶԵՆՔ-ԶԻՆԱՄԹԵՐՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ

PanARMENIAN.Net - ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար, նախարար Սերժ Սարգսյանի գլխավորած պաշտպանության նախարարության պատվիրակությունը հոկտեմբերի 2-4-ը կայցելի Հունաստան` մասնակցելու «Դեսենդրիի» զենք-զինամթերքի միջազգային ցուցահանդեսին: Ինչպես «Արմինֆո» գործակալությանը տեղեկացրել են ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայութունում, այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպումներ կունենա Հունաստանի բարձրաստիճան ղեկավարության, այդ թվում նաեւ պաշտպանության նախարար Յանոս Պապանտոնիոյի հետ, որի հրավերով հայ բարձրաստիճան զինվորականները կայցելեն Հունաստան:
 Ուշագրավ
---