Իրանը հայտարարել է իր արսենալում առկա գերհզոր ոչ ատոմային ռումբի մասին![]() 16 սեպտեմբերի 2017 - 17:02 AMT PanARMENIAN.Net - Իրանը տասը տոննա կշռող սեփական արտադրության ռումբ ունի: Այս մասին ասել է ԻԻՀ ռազմատիեզերական ուժերի հրամանատար Ամիր Ալի Հաջիզադեն, հաղորդում է «Ռիա Նովոստին»: Նրա խոսքով, ռազմատիեզերական ուժերի հանձնարարությամբ ռազմական արտադրությամբ զբաղվող կազմակերպությունը ստեղծել է 10 տոննա կշռող ռումբ, որը հնարավոր է նետել «Իլյուշին» ինքնաթիռից: Այս ռումբը հսկայական ավերածությունների պատճառ կարող է դառնալ: «ԱՄՆ-ի արսենալում «բոլոր ռումբների մայրն» է, ապա Իրանն ունի «ռումբերի հայրը»,-ասել է նա: «Մայր ռումբը» առաջին անգամ փորձարկվել է 2003-ին, և առաջին անգամ մարտական պայմաններում կիրառվել է 2017-ի ապրիլի, երբ ԱՄՆ-ն իր արսենալի ոչ միջուկային ամենամեծ ռումբը գցեց Աֆղանստանում ԻՊ գրոհայինների դիրքերի վրա: 9 մ երկարությամբ և գրեթե 10 տոննա քաշով GBU-43 ռումբը ստացել է «մայր ռումբ» անվանումը: Photo: Amir Kholoosi / ISNA News Agency ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |