Բաքուն չեխական արտադրության DANA ինքնագնաց հաուբիցներ է գնել18 սեպտեմբերի 2017 - 12:50 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 18-ին Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ զորավարժություններ են սկսել: Զորավարժությունների վերաբերյալ տեսանյութում երևում են չեխական արտադրության 152 մմ տրամաչափի DANA հաուբիցներ՝ ինքնագնաց հրետանային համակարգեր, ինչպես նաև 122 մմ տրամաչափի RM-70 համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր: DANA հրետանային համակարգերն առաջին անգամ ներկայացվել են 1977-ին: Կրակի հեռահարությունը հասնում է 19 կմ, իսկ արդիականացված տարբերակը կարող է կրակ վարել մինչև 25,5 կմ հեռավորության վրա: Սարքի քաշը մոտ 29 տոննա է, հայտնում է Razm.info-ն: DANA հաուբիցներ կան նաև Վրաստանի զինանոցում: Դրանք կիրառվել են 2008-ի օգոստոսին ռուս-վրացական պատերազմի ժամանակ: Այն ժամանակ Վրաստանի ԶՈւ-ն մի քանի միավոր հաուբից կորցրեց: RM-70 հրետանային համակարգն ունի 40 ուղղորդիչով 122 մմ տրամաչափի հրթիռ: Այն համաչափ է ռուսական արտադրության «Գռադ» համակարգերին: Համակարգը չեխական Tatra 815 բեռնատարի բազայի վրա է: Համակարգի առավելագույն հեռահարությունը ստանդարտ հրթիռներով հասնում է 21 կմ: Այս համակարգը ևս առկա է Վրաստանի զինանոցում և կիրառվել է 2008-ի օգոստոսին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |