Իրանը սպառնում է փակել Իրաքյան Քրդստանի հետ սահմանը․ Դա կվնասի ՀՀ արտահանմանը![]() 18 սեպտեմբերի 2017 - 13:56 AMT PanARMENIAN.Net - Իրանը կփակի Իրաքյան Քրդստանի հետ սահմանը, եթե տարածաշրջանը հանրաքվեի արդյունքում անկախություն հռչակի Բաղդադից: Այդ մասին հայտարարել է Իրանի Անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամհանին: «Սահմանների մասին համաձայնագրերը գործում են բացառապես Իրաքի կենտրոնական կառավարության հետ, իսկ Քրդստանի անջատումը կնշանակի սահմանային բոլոր անցակետերի փակում»,-հայտարարել է Շամհանին IRIB հեռուստաալիքին՝ նշելով նաև, որ դա կհանգեցնի Իրաքի քրդաբնակ տարածաշրջանի հետ Թեհրանի համաձայնագրերի վերանայմանը: Իրանը ճանաչում է միայն միասնական Իրաքը և այդ երկրի դաշնային իշխանություններին, ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Իրաքյան Քրդստանի իշխանությունները հայտարարել են Իրաքից անջատվելու վերաբերյալ անկախության հանրաքվե անցկացնելու մտադրության մասին, որը նախատեսվում է անցկացնել սեպտեմբերի 25-ին: Բաղդադում հանրաքվեն ապօրինի են համարում՝ խորհրդարանը դեմ է քվեարկել: Դեմ են նաև ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Գերմանիան, ՄԱԿ-ը՝ նրանք առաջարկել են Իրաքյան Քրդստանի ղեկավար Բարզանիին հետաձգել հանրաքվեն: Կողմ է արտահայտվել միայն Իսրայելը: Եթե Իրանը կյանքի կոչի իր սպառնալիքն ու փակի սահմանն Իրաքյան Քրդստանի հետ, Հայաստանը կարող է մեծ վնասներ կիրել: ՀՀ-ն Իրաքյան Քրդստան է արտահանում մեծ քանակությամբ ապրանքներ, այդ թվում ծխախոտ, ալկոհոլ՝ արտահանումն իրականացվում է Իրանի տարածքով: 2016 թվականին Իրաք, հիմնականում՝ Քրդստան է արտահանվել մոտ $138 մլն հայկական ապրանք կամ ընդհանուր արտահանման ծավալի 7․7%-ը։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |