Մոսկվայի օդանավակայանում ՀՀ քաղաքացուց $28.000-ի զարդեր են առգրավվել![]() 18 սեպտեմբերի 2017 - 16:41 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում մաքսավորներն Աշխաբադից Մոսկվա ժամանած ուղևորի մոտից առգրավել են 1,6 մլն ռուբլի (մոտ $28.000) ընդհանուր արժեքով ոսկերչական իրեր: Այդ մասին սեպտեմբերի 18-ին հայտնել է գերատեսչության մամուլի ծառայությունը: ՀՀ 36-ամյա քաղաքացին անցել է «կանաչ» միջանցքով, սակայն զննության ժամանակ նրա մոտ հայտնաբերվել է 9 ոսկերչական իր՝ մատանիներ, ականջօղեր, կախազարդեր, թևնոց և շղթաներ: Նա ասել է, որ զարդերը նվեր են կնոջը՝ որպես մոտավոր արժեք նշելով 6000 դոլարը, սակայն հաստատող փաստաթղթեր չի ներկայացրել, գրում է Lenta.ru-ն: Մասնագետները ադամանդակուռ զարդերը գնահատել են մոտ 1,5 մլն ռուբլի: «Ուղևորը պետք է հայտարարագրեր զարդերն ու անցներ «կարմիր» միջանցքով: 10.000 եվրոն գերազանցող անձնական սպառման իրեր ներմուծելու դեպքում ուղևորը պետք է լրացուցիչ մաքսատուրք վճարի, որը կազմում է ապրանքի արժեքի մոտ 30%-ը»,-ասել են մաքսատանը: Զարդերի ապօրինի ներմուծման համար քաղաքացուն տուգանք է սպառնում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |