CNN-ի աշխատակիցը $2,6 մլն կաշառք է ստացել Բաքվից ադրբեջանամետ նյութեր հրատարակելու դիմաց18 սեպտեմբերի 2017 - 17:46 AMT PanARMENIAN.Net - Նոր փաստեր են հայտնվել կոռուպցիոն գործարքներին Ադրբեջանի մասնակցության վերաբերյալ: Այս անգամ սկանդալի կենտրոնում է հայտնվել CNN-ի արդեն նախկին աշխատակիցը: Այդ մասին գրում է ադրբեջանական azdaliq.info-ն: OCCRP-ի «Ադրբեջանական լվացքատուն» կոչվող զեկույցում հիշատակվում է CNN-ի նախկին պրոդյուսեր Էկորտ Սագերը, որը $2,6 մլն կաշառք է ստացել Ադրբեջանից: Գումարը փոխանցվել է նրա հաշվեհամարին ԱՄԷ-ում բրիտանական ընկերության միջոցով: Զեկույցում ասվում է, որ Սագերը, ստանալով գումարը, հոդվածներ է հրապարակել, որոնք քարոզում էին Ադրբեջանը տեսակետը տարբեր հարցերում և պաշտպանում էին ադրբեջանամետ դեմքերին: «Հոդվածներից մեկը գրվել էր ի պաշտպանություն իտալացի խորհրդարանական Լուկա Վոլոնտեի, որը մեղադրվում է Ադրբեջանից կաշառք ստանալու դիմաց Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման վերաբերյալ ԵԽԽՎ զեկույցը վերանայելու մեջ»,-ասվում է զեկույցում, որտեղ բացահայտվել են կոռուպցիոն գործարքներն Ադրբեջանում: Ըստ սեպտեմբերի 4-ին հրապարակված զեկույցի, Ադրբեջանի կողմից կոռուպցիայի ու «փողերի լվացման» սենսացիոն բացահայտումներին, ըստ որի, Ադրբեջանի իշխող վերնախավը 2.9 մլրդ դոլարի գաղտնի ծրագիր է իրագործել՝ հայտնի եվրոպացիներին կաշառելու, շքեղ ապրանքներ ձեռք բերելու և ոչ թափանցիկ բրիտանական ընկերությունների միջոցով փող լվալու համար: Հայտնի դարձավ նաև, որ Ադրբեջանի իշխանությունները 2012-2014-ին Մեծ Բրիտանիայում գործող ֆիկտիվ ընկերություններն օգտագործել են եվրոպացի քաղաքական գործիչներին կաշառք տալու, փողերի լվացման և այլ շահադիտական նպատակներով, իսկ «Ռոսօբորոնէքսպորտն» «օտկատներ» է վճարել Ադրբեջանին: Այդ մասին ասվում է սեպտեմբերի 4-ին հրապարակված համատեղ հետաքննության մեջ, որը կոչվում է «Ադրբեջանական լանդրոմատը»: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |