Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ

Սերժ Սարգսյանն  աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 18-ին աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ:

Հանրապետության նախագահը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանին, որտեղ հանդես կգա ելույթով, հաղորդում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Այցի ընթացքում նախագահ Սարգսյանը նաև հանդիպում կունենա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ:

Նյու Յորքում նախատեսված են Հանրապետության նախագահի այլ երկկողմ հանդիպումներ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---