ՌԴ ադրբեջանական համայնքային կազմակերպությունը վերջնականապես լուծարվել է19 սեպտեմբերի 2017 - 16:22 AMT PanARMENIAN.Net - ՌԴ Գերագույն դատարանի բողոքարկման ատյանն անփոփոխ է թողել ՌԴ-ում ադրբեջանական համայնքի՝ «Ադրբեջանցիների համառուսաստանյան կոնգրեսի» լուծարման մասին որոշումը: ՌԴ Գերագույն դատարանը մայիսի 15-ին բավարարել է ՌԴ արդարադատության նախարարության հայցը «Ադրբեջանցիների համառուսաստանյան կոնգրես» ՀԿ-ն լուծարելու մասին՝ ՌԴ օրենսնդրությանը չհամապատասխանելու պատճառով: Դատարանը չի բավարարել ադրբեջանական կազմակերպության բողաքարկման դիմումը մայիսի 15-ի Գերագույն դատարանի որոշման չեղարկման վերաբերյալ: Որոշումն օրինական ուժի մեջ է մտել: Հասարակական կազմակերպության ներկայացուցիչները հայտարարել են, թե մի շարք օբյեկտիվ հանգամանքներ խանգարել են իրենց կատարել ՌԴ արդարադատության նախարարության պահանջը: Ըստ հայտատուների, խախտումներն անուղղելի չեն, իսկ «նամակագրությանը խանգարել են կառավարող մարմինների հետ հանկարծակի առաջացած ներքին խնդիրները»: ՌԴ արդարադատության նախարարության ներկայացուցիչն իր հերթին հայտարարել է կոպիտ խախտումների մասին, որոնցից մի քանիսն անուղղելի էին և սիստեմատիկ բնույթ էին կրում: Բաքվում քաղաքական շրջանակները դատավարությունն անվանել էին «հայամետ ուժերի հերթական սադրանքն Ադրբեջանի դեմ»: Մասնավորապես, այդպես է հայտարարել միլի մեջլիսի պատգամավոր Էլման Մամեդովը: Հսկիչ գործողությունների ընթացքում պարզվել էր, որ ադրբեջանական կազմակերպության կանոնադրության դրույթները չեն համապատասխանում ՌԴ գործող օրեսնդրությանը: Մասնավորապես, կազմակերպության անվանումը չի ցույց տալիս նրա գործունեության բնույթը, իսկ կազմակերպության անունից առանց լիազորագրի գործելու իրավունք ունեցող անձանց մասին տեղեկությունները չեն համապատասխանում կազմակերպության մասին տեղեկություններին, որոնք առկա են Իրավաբանական անձանց միասնական պետական ռեեստրում: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետ․Եթե Տավուշում տների հետ կապված խնդիր լինի, պետությունը տեր կկանգնի՝ նոր տներ կկառուցի Վարչապետի խոսքով՝ խնդիրները, որ տեղ-տեղ ծագում են հայկական կողմի համար, հնարավոր է, որ ծագեն նաև Ադրբեջանի համար Փաշինյան․ Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից Խոսելով հայ սահմանապահների տեղակայման ժամկետների մասին` նա շեշտել է, որ այդ գործընթացը պետք է հնարավորինս արագ անել Վարչապետ․ Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով Նա ընդգծել, որ իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա նաև էական ձեռքբերում է նաև ՀՀ համար Բագրատ սրբազան. Այս գործընթացը պետք է կասեցվի Նա հավելել է, որ Տավուշի մարզը պետք է ամրոց դարձնել |