Նախագահական ընտրությունները կարող են մոտեցնել Հայաստանին ժողովրդավարության եվրոպական չափանիշներին 6 փետրվարի 2008 - 15:09 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությունը համոզված է, որ նախագահական ընտրությունները Հայաստանում կլինեն ազնիվ եւ արդար եւ կանցնեն ավելի բարձր մակարդակով, քան 2007թ. մայիսին կայացած խորհրդարանական ընտրությունները: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵՄ-ի արտաքին կապերի եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության գծով հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները: Նրա խոսքերով, ընտրությունները կարող են մոտեցնել Հայաստանին ժողովրդավարության եվրոպական չափանիշներին: «Ես կոչ եմ անում Հայաստանին աշխատել ԵՄ-ի հետ: Ինչ վերաբերում է Բաքվում արված իմ հայտարարությանը, թե Ադրբեջանը ժողովրդավարության չափանիշ է հանդիսանում, ապա դա այնքան էլ այդպես չէ: Ես ասել եմ, որ կցանկանայի, որ Ադրբեջանը լիներ այդպիսին: Դա հավասարապես վերաբերում է նաեւ Հայաստանին եւ Վրաստանին»,-նշել է ԵՄ հանձնակատարը: Նա նաեւ նշել է, որ Ադրբեջանը գազի կարեւոր առաքիչ է Եվրոպայի համար, որին ռուսական գազն արդեն չի բավարարում: «Մենք մտադիր ենք դիվերսիֆիկացնել էներգակիրները եւ կախված չլինել Ռուսաստանից»,-ասել է Ֆերերո-Վալդները: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |