ԵՄ-ն հորդորում է չեղարկել Քրդստանի անկախության մասին հանրաքվեն![]() 20 սեպտեմբերի 2017 - 15:49 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությունը կոչ է արել Իրաքյան Քրդստանի իշխանություններին անկախության մասին հանրաքվե չանցկացնել՝ համարելով այն ոչ արդյունավետ: Այդ մասին ասվում է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարության մեջ: Իրաքյան Քրդստանի իշխանությունները հայտարարել են Իրաքից անջատվելու վերաբերյալ անկախության հանրաքվե անցկացնելու մտադրության մասին, որը նախատեսվում է անցկացնել սեպտեմբերի 25-ին: Բաղդադում հանրաքվեն ապօրինի են համարում՝ խորհրդարանը դեմ է քվեարկել: Դեմ են նաև ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Գերմանիան, ՄԱԿ-ը՝ նրանք առաջարկել են Իրաքյան Քրդստանի ղեկավար Բարզանիին հետաձգել հանրաքվեն: Կողմ է արտահայտվել միայն Իսրայելը: «Եվրամիությունը հիշեցնում է, որ մշտապես սատարել է Իրաքի միասնությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը: Միակողմանի գործողությունները, ինչպես, օրինակ, անկախության հանրաքվեն, հակաարդյունավետ են, դրանցից պետք է խուսափել»,-ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին: Ըստ նրա, ԵՄ-ն ընդունում է, որ Քրդստանի իշխանությունների և Բաղդադի միջև չլուծված հարցեր կան, և համարում է, որ դրանք պետք է լուծվեն «խաղաղ և կառուցողական երկխոսության միջոցով և համաձայնեցված որոշման արդյունքում, որը հիմնված կլինի իրաքյան սահմանադրության դրույթների կատարման վրա»: Իրանը հայտարարել է, որ կփակի Իրաքյան Քրդստանի հետ սահմանը, եթե տարածաշրջանը հանրաքվեի արդյունքում անկախություն հռչակի Բաղդադից: Դեմ է նաև Արաբական երկրների լիգան: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |