Դիմիտրի Ռուպել. Մենք կցանկանայինք, որ վերջ տրվեր Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին 6 փետրվարի 2008 - 15:36 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությունը դեմ է հակամարտությունների ցանկացած ռազմական լուծման, լինի դա ղարաբաղյան կամ մեկ այլ հակամարտություն: Այդ մասին Երեւանում կայացած մալո ասուլիսում հայտարարել է ԵՄ նախագահ, Սլովենիայի արտգործնախարար Դիմիտրի Ռուպելը: Նրա խոսքերով, ԵՄ-ն կողմ է վստահության մթնոլորտի ստեղծմանը կողմերի միջեւ: «Այդ նպատակով ընդլայնված է Հարավային Կովկասում ԵՄ-ի հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի մանդատը: Մենք կցանկանայինք, որ վերջ տրվեր Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին: Ղարաբաղյան խդնրի լուծման համար անհրաժեշտ է քաղաքական կամք եւ ոչ մի դեպքում ռազմական լուծում»,-ընդգծել է Ռուպելը: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչի մասնակցությանը բանակցային գործընթացին` ԵՄ նախագահը նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի այժմյան ձեւաչափը դեռեւս չի նախատեսում ԼՂ ներկայացուցիչների մասնակցություն բանակցություններին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |