Մրուրով գուշակություն՝ սուրճի միջազգային օրվա առթիվ![]() 21 սեպտեմբերի 2017 - 14:04 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 1-ին ամբողջ աշխարհը կնշի սուրճի միջազգային օրը։ Երևանյան The LOFT կենտրոնը միացել է #IntenationalCoffeeDay նախաձեռնությանը: «Հաշվի առնելով փաստը, որ սուրճը LOFT-ի հյուրասիրության ամենանվիրական «խորհրդանիշներից» է՝ պարզապես չէինք կարող դիմանալ #IntenationalCoffeeDay անելու գայթակղությանը»,- ասված է միջոցառման ֆեյսբուքյան էջում: Այս առթիվ հոկտեմբերի 1-ի երեկոյան ամբողջ երեկոյի ընթացքում՝ ժամը 19:00-22:00-ը, կենտրոնի այցելուները կփորձեն սուրճի հնարավոր ամենալայն տեսականին․ «Մենք հյուրընկալելու ենք սուրճի արտադրող տեղական ընկերություններին, ներկրողներին, ինչպես նաև բացառիկ սուրճ մատուցող սրճարաններին, ովքեր հյուրասիրելու և վաճառելու են քաղաքի ամենահամեղ սուրճերը։ Ունենալու ենք թեմատիկ վարպետության դասեր, քաղցրավենիքի հյուրասիրություն, երաժշտական խելագարություն և սուրճի գավաթով գուշակություն, այն էլ Մելան ծյոծյայի կողմից: Մեր բոլոր հյուրերին խոստանում ենք էներգիայի մեծ չափաբաժին»: Մասնակցության արժեքը 500 դրամ է: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |