Ռուսաստանը մասնակցելու է Հայաստանի նոր ատոմակայանի կառուցման համար հայտարարված մրցույթին 6 փետրվարի 2008 - 17:09 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը մասնակցելու է Հայաստանի նոր ատոմակայանի կառուցման համար մրցույթին, որը կարող է սկսվել 2010-2011 թվականներին: Այդ մասին հայտարարել է «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիեկոն, ով փետրվարի 6-ին գտնվում է Երեւանում ՌԴ կառավարական պատվիրակության կազմում: Նրա խոսքերով, մրցույթը կազմակերպվելու է Հայաստանի կառավարության կողմից: Ինչպես բացատրել է Սերգեյ Կիրիեկոն, հայկական կողմը դիտարկում է մոտ 1 հազար մեգավատտ հզորությամբ ԱԷԿ-ի կառուցման հնարավորությունը, նախագծի մոտավոր արժեքը $1 մլրդ: «Կպահանջվի կամ երկու նոր ատոմային էներգաբլոկ կառուցել, կամ մեկ բլոկ` նույնքան հզորությամբ»,- նշել է նա: Ընդ որում, նրա խոսքերով, գործող Մեծամորի ԱԷԿ-ը, որը գտնվում է «Ինտեռ ՌԱՕ ԵԷՍ» ՍՊԸ-ի եւ «Ռոսէներգոատոմ»-ի հավատարմագրային լիազորության տակ, աշխատելու է մինչեւ 2016 թվականը: «Հայկական ԱԷԿ-ի գործող բլոկն ունի 440-500 մեգավատտ հզորություն: Նոր կայանին անհրաժեշտ է նույն հզորությամբ երկու հատ բլոկ, կամ ավելի լավ է մեկը` 100 մեգավատտ հզորությամբ»,- ասել է Կիրիենկոն, հաղորդում է Regnum-ը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |