Աշոտյան. Բաքվում ենք՝ եվրոպացիների մասնակցությամբ միջոցառմանը հակահայկական քարոզչություն թույլ չտալու![]() 22 սեպտեմբերի 2017 - 15:35 AMT PanARMENIAN.Net - Հայ պատգամավորները Բաքու են մեկնել թույլ չտալու համար հակահայկական քարոզչություն եվրոպացիների մասնակցությամբ անցնող «Եվրանեսթի» նիստում: Այդ մասին Բաքվում հայտարարել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը: «Մենք Բաքու ենք ժամանել, քանի որ «Եվրանեսթը» կարևոր հարթակ է Հայաստանի համար: Հայաստանը պատրաստվում է նոր համաձայնագիր կնքել ԵՄ հետ: Բացի այդ, մենք այստեղ ենք թույլ չտալու համար հակահայկական հռետորաբանություն և քարոզչություն մի միջոցառմանը, որին մասնակցում են եվրոպացի պատգամավորներ: Ցավոք, որոշ ելույթներում եղավ նման հռետորաբանություն: Սակայն, պետք է հաշվի առնել, որ մենք չենք եկել ԼՂ հիմնախնդիրը քննարկելու»,-ասել է Աշոտյանը, հայտնում է ԱՊԱ գործակալությունը: Աշոտյանը հավելել է նաև, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ օրինական ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խումբն է: «Բանակցություններն ընթանում են այդ շրջանակում: Ցավոք, 2016-ի ապրիլին Ադրբեջանը վերսկսեց ռազմական գործողությունները, ինչը խախտեց գործընթացը: Այժմ ԵԱՀԿ ՄԽ գործունեությունն ուղղված է կողմերի միջև վստահության վերականգնմանը: Գիտեք, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումներում որոշվել է ընդլայնել դիտարկման առաքելության մանդատը, գործի դնել շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմները: Բանակցությունների հաջորդ փուլին կարելի է անցնել միայն վստահությունը վերականգնելուց հետո: ԼՂ հիմնահարցը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության և միջազգային հանրության կողմից անվտանգության երաշխքների հիման վրա: Այս սկզբունքները պետք է լինեն բանակցությունների սեղանին: Հիմա կարևոր է, որ կողմերը չհրաժարվեն այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկելուց»: ՀՀ պատվիրակության կազմում է նաև պատգամավոր Մանե Թանդիլյանը: Սեպտեմբերի 22-ին նրանք մասնակցելու են ԵվրանեսթԽՎ-ի սոցիալական, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովի կողմից կազմակերպված համաժողովին՝ նվիրված Արևելյան գործընկերության երկրներում կանանց առողջության և գենդերային հավասարության բարելավման խնդիրներում խորհրդարանական ներգրավվածության հարցերին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |