«Շիրակ -2017» ավտոարշավը՝ սեպտեմբերի 30-ին

«Շիրակ -2017» ավտոարշավը՝ սեպտեմբերի 30-ին

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը Շիրակի մարզում տեղի է ունենալու «Շիրակ -2017» ավտոարշավը:

Արշավը մեկնարկելու է Շիրակի մարզի Ցողամարգ գյուղի Սբ Գևորգ եկեղեցու մոտակայքից, որից հետո ավտոարշավորդներն ամենագնաց մեքենաներով կայցելեն Ամասիայի ձոր, Սեպասարի և Ցողամարգի «Կիկլոպյան ամրոցներ» և այլ գեղատեսիլ վայրեր՝ երթուղին ավարտելով Թռչկանի ջրվեժում:

Երթուղին անցնելու է հիմնականում արտաճանապարհային տարածքներով: Միջոցառումը փակ է մասնակցության համար:

Մեկնարկը՝ սեպտեմբերի 30-ին՝ ժամը 10:00-ին, Շիրակի մարզի Ցողամարգ գյուղի Սբ Գևորգ եկեղեցու շրջակայքից

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---