ՀՀ-ն դիտորդ կունենա Քրդստանի հանրաքվեում![]() 23 սեպտեմբերի 2017 - 11:36 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը դիտորդական առաքելությամբ Էրբիլ է մեկնել: Նա մեկնել է Իրաքյան Քրդստանում կայանալիք անկախության հանրաքվեի առիթով, հանրաքվեն անցկացնող ընտրական հանձնաժողովի հրավերով, հայտնում է Հայաստանի դեմոկրատական կուսակցության լրատվական ծառայությունը: Իրաքյան Քրդստանի իշխանությունները հայտարարել են Իրաքից անջատվելու վերաբերյալ անկախության հանրաքվե անցկացնելու մտադրության մասին, որը նախատեսվում է անցկացնել սեպտեմբերի 25-ին: Բաղդադում հանրաքվեն ապօրինի են համարում՝ խորհրդարանը դեմ է քվեարկել: Դեմ են նաև ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Գերմանիան, ՄԱԿ-ը՝ նրանք առաջարկել են Իրաքյան Քրդստանի ղեկավար Բարզանիին հետաձգել հանրաքվեն: Կողմ է արտահայտվել միայն Իսրայելը: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեմ են արտահայտվել Քրդստանում սեպտեմբերի 25-ին կայանալիք անկախության հանրաքվեին: Ավելի վաղ նմանատիպ կոչով էին հանդես եկել Իրաքի, Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Իբրահիմ ալ Ջաֆարին, Ջավադ Զարիֆն ու Մևլութ Չավուշօղլուն: Իրանը հայտարարել է, որ կփակի Իրաքյան Քրդստանի հետ սահմանը, եթե տարածաշրջանը հանրաքվեի արդյունքում անկախություն հռչակի Բաղդադից: Դեմ է նաև Արաբական երկրների լիգան: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |