Իրանը նոր բալիստիկ հրթիռ է գործարկել![]() 23 սեպտեմբերի 2017 - 12:37 AMT PanARMENIAN.Net - Իրանը հայտարարել է «Հորամշահր» նոր բալիստիկ հրթիռի գործարկման մասին: Հրթիռի հեռահարությունը 2000 կմ է, այն կարող է մի քանի մարտագլխիկ կրել: Իրանական IRIB հեռուստաընկերությունը սեպտեմբերի 23-ին այդ հրթիռի գործարկման կադրեր է ցուցադրել: Փորձարկման վայրի մասին ոչինչ չի ասվում: Սեպտեմբերի 22-ի առավոտյան «Հորամշահր» հրթիռը ներկայացվել է Թեհրանի զորահանդեսում, որին ներկա է գտնվել երկրի նախագահ Հասան Ռոուհանին և բաձրաստիճան զինվորականներ: Ըստ Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսի աէրոտիեզերական դիվիզիայի հրամանատար Ամիր Ալի Հայջիզադեի, նոր հրթիռն ավելի փոքր է չափերով, ավելի մարտավարական և զինանոցում կհայտնվի արդեն մոտ ապագայում, գրում է Deutsche Welle-ն: Իրանի սպառազինության մեջ արդեն կա 2 բալիստիկ հրթիռ՝ «Սաջիլ» և «Հադր-Ֆ», որոնք նույնպես կարող են մի քանի մարտագլխիկ կնքել: Թեհրանը շեշտում է, որ իր ռազմական հզորությունը զուտ պաշտպանական նշանակությւոն ունի: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |