FIFA Puskas Award-ի հավակնորդների ցանկում Մխիթարյանին չներառելը զայրացրել է ՄՅու-ի երկրպագուներին![]() 23 սեպտեմբերի 2017 - 14:30 AMT PanARMENIAN.Net - «Մանչեսթր Յունայթեդի» երկրպագուները հիասթափված են, քանի որ Հենրիխ Մխիթարյանի՝ «Սանդերլենդի» դեմ խաղում խփած կարիճ գոլը չի ներառվել FIFA Puskas Award-ի հավակնորդների ցանկում, թեև «Արսենալի» համար Օլիվյե Ժիրոյի՝ «Քրիսթալ Փելեսի» դարպասը խփած նմանատիպ գոլը ներառվել է, հաղորդում է Metro-ն: Մրցանակը սահմանել է FIFA-ի նախկին նախագահ Զեպ Բլատերը՝ պարգևատրելու տարվա ընթացքում ամենագեղեցիկ գոլի հեղինակը դարձած մարզիկին: Մխիթարյանն ուշագրավ հմտություն ցուցաբերեց, երբ անցյալ տարի գրավեց «Սանդերլենդի» դարպասի հետնամասը: Հայաստանի ազգային հավաքականի ավագի գոլն անցյալ տարվա հավակնորդների ցանկում ընդգրկելու համար արդեն ուշ էր, և պարզ չէ, թե ինչու այն այս տարի չի նոմինացվել: 2016-ին FIFA Puskas Award-ին էր արժանացել մալազիացի ֆուտբոլիստ Մոհդ Ֆեյզ Սուբրին: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |