ԱՊՀ դիտորդներ. Գործադիր մարմինները ապահովել են ՀՀ-ում ընտրական գործընթացի պատշաճ կազմակերպումը 6 փետրվարի 2008 - 18:44 AMT PanARMENIAN.Net - Երեւանում հրապարակվել է ԱՊՀ դիտորդական առաքելության միջանկյալ զեկույցը Հայաստանում նախագահական ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման դիտարկման ընթացքի մասին: Ինչպես ասվում է զեկույցում, հայկական կողմը տեղեկացրել է ընտրարշավի ընթացքի, ընտրական օրենսդրության համաձայն թափանցիկ եւ ազատ ընտրություններ անցկացնելու համար իշխանության մարմինների ձեռնարկած գործնական միջոցների մասին: «Հունվարի 22-27-ը ԱՊՀ-ի դիտորդական առաքելության կենտրոնակայանը հանդիպումներ է ունեցել նախագահության թեկնածու Ա.Բաղդասարյանի, նախագահաության թեկնածուներ Ա.Գեղամյանի, Վ.Մանուկյանի, Վ.Հովհաննիսյանի, Ս.Սարգսյանի եւ Լ.Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբերի ղեկավարների եւ անդամների հետ, կարծիքներ են փոխանակվել ընտրարշավի ընթացքի մասին: ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելության ղեկավար Գերտ Արենսի հետ հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել կանոնավոր շփումները շարունակելու եւ ՀՀ-ում նախընտրական արշավի ընթացքի մասին տեղեկությունների փոխանակման վերաբերյալ»,-ասվում է փաստաթղթում: ԱՊՀ դիտորդական առաքելության շտաբը հունվարի 23-ին սկսել է ՀՀ ԶԼՄ-ներում նախագահության թեկնածուների նախընտրական քարոզարշավի լուսաբանման դիտարկումը, բոլոր մակարդակների ընտրական հանձնաժողովների աշխատանքի ուսումնասիրումը: Հանրապետական մարմիններում, որի իրավասության մեջ է մտնում աշխատանքը բողոքների եւ ընտրական օրենսդրության խախտումների հետ կապված հայտարարությունների հետ, նամակներ են հղվել` դիմումների քննարկման արդյունքների մասին առաքելության շտաբին տեղեկացնելու խնդրանքով: Զեկույցում հիշեցվում է, որ առաքելության կազմում աշխատում են 17 երկարաժամկետ դիտորդներ: Ենթադրվում է, որ ԱՊՀ դիտորդական առաքելության կազմում կլինեն շուրջ 150 դիտորդներ ԱՊՀ անդամ երկրներից, ԱՊՀ անդամ երկրների Միջխորհրդարանական վեհաժողովից, Ռուսաստանի եւ Բելառուսի Դաշնության խորհրդարանական ժողովից, ԱՊՀ գործադիր կոմիտեից: ԱՊՀ դիտորդների գործունեությունն իրականացվում է ՀՀ ազգային օրենսդրության եւ Համագործակցության շրջանակներում ընդունված փաստաթղթերի համաձայն: «Նախագահության թեկնածուների առաջադրումն ու գրանցումը իրականացվել է ըստ ՀՀ Ընտրական օրենսգրքի, քաղաքական բազմակարծության մթնոլորտում, այլընտրանքի եւ մրցակցության սկզբունքների պահպանմամբ: ՀՀ նախագահության բոլոր թեկնածուների համար ստեղծված են հավասար պայմաններ բաց եւ հրապարակային նախընտրական քարոզչության համար: Ըստ ԱՊՀ դիտորդների, իշխանության մարմինները պայմաններ են ստեղծել թեկնածուների կողմից ազատորեն ընտրողների հետ հանդիպումներ անցկացնելու համար: Ըստ Ընտրական օրենսգրքի ավարտվել է ընտրություններին մասնակցության իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակների կազմումը: ԿԸՀ-ն փոխանցել է ընտրողների ցուցակները տարածքային հանձնաժողովներին եւ զետեղել է իր կայքում: Ցուցակները փոխանցվել են նաեւ «Հայփոտ» կազմակերպությանը անհատական հիշեցումներ եւ քվեարկության հրավերներ տպագրելու նպատակով: ՀՀ Ոստիկանությունում գործում է «թեժ գիծ» այն քաղաքացիների համար, որոնք ցանկանում են իրենց առաջարկներն ու դիտողությունները հայտնել կապված ցուցակներում առկա անճշտությունների հետ: ԱՊՀ դիտորդական առաքելության շտաբը նշում է, որ ՀՀ-ում ստեղծված են բոլոր պայմանները նախընտրական շրջանի եւ քվեարկության ընթացքի ներքին դիտարկման համար: Նախագահության թեկնածուներին իրավունք է վերապահվել ունենալ այնքան վստահված անձինք, որոնց քանակը չի գերազանցի ընտրական կենտրոնների անդամների եռապատիկը: ԱՊՀ դիտորդները համարում են, որ գործադիր մարմիններն ու բոլոր մակարդակների տարածքային ընտրական հանձնաժողովները նախընտրական արշավի առաջին փուլում ապահովել են ընտրական գործընթացի պատշաճ կազմակերպվածությունը: Իրենց հերթական գնահատականներն ու եզրակացությունները ՀՀ-ում նախագահական ընտրությունների դիտարկման ընթացքի մասին ԱՊՀ դիտորդները կշարադրեն հաջորդ միջանկյալ զեկույցում»,-ասվում է ԱՊՀ դիտորդական առաքելության զեկույցում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |