ՀՀ-ն միացել է էլ. առևտրի դյուրացման վերաբերյալ շրջանակային համաձայնագրին![]() 23 սեպտեմբերի 2017 - 17:08 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 22-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում՝ Հայաստանի Հանրապետության անունից ստորագրեց «Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի անդրսահմանային ոչ փաստաթղթային (էլեկտրոնային) առևտրի դյուրացման վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը»։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։ Էլ. առևտուրն ապրանքերի առք և վաճառքն է ինտերնետի միջոցով և հիմնականում ասոցացվում է օնլայն առևտրի հետ: Էլ. առևտրի մի քանի տարբերակների մեջ առավելապես գերիշխում են B2B – բիզնես-բիզնես, B2C բիզնես-սպառող և C2C սպառող-սպառող էլեկտրոնային առևտրի տեսակները: Էլեկտրոնային առևտրի վիճակագրությունը (2016-ի սեպտեմբերի դրությամբ) փաստում է, որ ինտերնետ օգտագործողների մոտ 41% որևէ ապրանք են գնել էլեկտրոնային առևտրի միջոցով, որը գերազանցում է իրականացված գործարքների 1 միլիարդ ցուցանիշը՝ շարունակական աճի տենդենցներով: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |