Քրդերն անկախության հանրաքվե են անցկացնում![]() 25 սեպտեմբերի 2017 - 09:44 AMT PanARMENIAN.Net - Իրաքյան Քուրդիստանում սեպտեմբերի 25-ին՝ տեղական ժամանակով առավոտյան 8:00-ին, մեկնարկել է անկախության հանրաքվեն: Քվեաթերթիկում քրդերենով, արաբերենով, թուրքմեներենով և ասորերենով գրված է՝ «Ցանկանու՞մ եք, որ Քուրդիստանի շրջանը և շրջանի կառավարումից դուրս գտնվող քրդական տարածքներն անկախ պետություն դառնան»: Հանրաքվեն կավարտվի երեկոյան 18:00-ին: Քրդական լրատվամիջոցները հայտնում են, որ ընտրատեղամասերի առաջ երկար հերթեր են գոյացել, քանի որ մարդիկ շտապում են քվեարկության: Այլ երկրների քրդական համայնքներում քվեարկությունն սկսվել է սեպտեմբերի 23-ին և դեռևս շարունակվում է: Նախնական արդյունքների արտասահմանում քվեարկածների 98%-ը «այո» է ասել անկախությանը: Հանրաքվեի նախնական արդյունքները հայտնի կլինեն ընտրատեղամասերը փակվելուց հետո 24 ժամվա ընթացքում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |