ԵԱՀԿ ՄԽ-ն պատրաստվում է ՀՀ ու Ադրբեջանի նախագահների հանդիպմանը![]() 25 սեպտեմբերի 2017 - 10:05 AMT PanARMENIAN.Net - Մինսկի խմբի համանախագահները, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը, սեպտեմբերի 22-23-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում հանդիպել են Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին ու Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովին: Այս հանդիպմանը նախորդել էին արտգործնախարարների հետ առանձին-առանձին հանդիպումները: «Խորհրդակցությունների հիմնական նպատակը հակամարտության գոտում այժմ տիրող իրավիճակը քննարկելն էր, բանակցային գործընթացն ակտիվացնելու ճանապարհները գտնելը և Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև հանդիպում նախապատրաստելը», - ասված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունում: Համանախագահներն ակնկալում են, որ այդ հանդիպումը կնպաստի կողմերի միջև վստահության աճին և նրանք քաղաքական կամք կդրսևորեն՝ խնդրի առանցքային հարցերի փոխզիջումային լուծումներ գտնելու համար: Նախարարները պատրաստակամություն են հայտնել աշխատելու համանախագահների հետ՝ մոտ ապագայում արդյունավետ հանդիպում կազմակերպելու համար: Համանախագահները ծրագրում են տարածաշրջան այց կատարել հոկտեմբերին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |