DNA India. Հայաստանի վանքերի վեհությունը![]() 25 սեպտեմբերի 2017 - 16:58 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը գտնվում է բիբլիական Արարատի հովանու ներքո, կապուտակ Սևանի ափին, ունի գեղատեսիլ կիրճեր, գրում է հնդկական DNA India պարբերականը: Հոդվածի հեղինակը պատմում է բազմադարյա հեթանոսական տաճարի, եկեղեցիների ու վանքերի մասին: «Հայաստանը 3 մլն բնակչությամբ հարավկովկասյան երկիր է, որը գտնվում է Վրաստանի, Թուրքիայի, Իրանի և Ադրբեջանի միջև, և, որն առաջինն է աշխարհում քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունել դեռևս 301 թվականին: Դրանով է բացատրվում եկեղեցիների ու վանքերի առատությունը, որոնց թիվը հասնում է մոտ 4000, դրանցից մի քանիսը կառուցվել են IV դարում»,-գրում է պարբերականը: Հոդվածում նկարագրված են Խոր Վիրապը, Գառնին, ուր Երևանից հասնելու համար ընդամենը 1 ժամ է պահանջվում: «Պատմությունը վկայում է, որ երբ քրիստոնեությունը պաշտոնապես ընդունվեց Հայաստանում որպես պետական կրոն, բոլոր հեթանոսական տաճարները քանդվեցին և տեղում եկեղեցիներ կառուցվեցին: Սակայն Գառնին այնքան գեղեցիկ էր, որ անվնաս մնաց»,-ասվում է հոդվածում: Պարբերականը պատմում է նաև 4 դարում կառուցված Գեղարդի մասին, որը մասամբ ժայռափոր է: Հոդվածում նշվում է, որ «Գեղարդի օդում թևածում է խունկի բույրը»: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |