Հայաստանը մեծապես կարեւորում է մերձեցումը ԵՄ-ի երկրների հետ 7 փետրվարի 2008 - 13:22 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած ԵՄ նախարարական Եռյակի պատվիրակությանը` ԵՄ խորհրդի նախագահող երկրի` Սլովենիայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Ռուպելի գլխավորությամբ, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Պատվիրակության կազմում են Եվրոպական հանձնաժողովի արտաքին հարաբերությունների եւ եվրոպական հարեւանության քաղաքականության (ԵՀՔ) հարցերով հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները, Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին, այլ պաշտոնատար անձինք:Ողջունելով ԵՄ ներկայացուցչական պատվիրակության այցը Երեւան, ՀՀ վարչապետը նշել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է Եվրամիության երկրների հետ հարաբերությունների սերտացմանը, անցած տարիների ընթացքում ԵՄ կառույցների հետ ձեռք բերված համագործակցության փորձառությանն ու փոխգործակցության հետագա խորացմանը: Պատվիրակության ղեկավար Դմիտրի Ռուպելը եւ վարչապետ Սերժ Սարգսյանը գոհունակություն են հայտնել ԵՄ-Հայաստան հարաբերությունների զարգացման, մեր երկրում Եվրոպական հարեւանության քաղաքականության գործողությունների ծրագրի իրականացման ընթացքից: Դմիտրի Ռուպելը նշել է, որ Հայաստանը Հարավային Կովկաս իրենց այցի վերջին երկիրն է, որտեղ արդեն մի շարք հետաքրքիր հանդիպումներ են ունեցել, ինչը հնարավորություն է տվել իրենց ընկալելու թե՛ տեղական, եւ թե՛ տարածաշրջանային խնդիրները: «Մեր ուղերձը շատ պարզ է` մենք ցանկանում ենք, որ Հարավային Կովկասի մեր ընկերները լինեն ընկերներ նաեւ իրար հետ»,-ասել է նա: Դմիտրի Ռուպելն ընդգծել է, որ պատվիրակությունը հանգամանալից քննարկումներ է ունեցել ինչպես Հայաստանի, այնպես էլ տարածաշրջանի, ԵՄ-Հայաստան հարաբերությունների թեմաներով, հնարավորություն է ունեցել մանրամասն անդրադառնալու ԵՀՔ գործողությունների ծրագրի իրականացման, ՀՀ նախագահական առաջիկա ընտրությունների, ԼՂ հակամարտության կարգավորման հարցերին, Հայաստան-Թուրքիա հարաբերություններին եւ մի շարք այլ հարցերի: Եվրամիությունը, ըստ նրա, ցանկանում է ավելի ակտիվ հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ եւ իրենց պատվիրակությունն այստեղ է` վերահաստատելու այդ ցանկությունը: Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի մանդատի երկարաձգումը եւս, նրա հավաստմամբ, վկայում է այդ մասին: ԵՄ արտաքին հարաբերությունների հարցերի հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները նշել է, որ ԵՀՔ գործողությունների ծրագրի իրականացման ուղղությամբ Հայաստանում մեծածավալ աշխատանք է կատարվել, այդուհանդերձ, ըստ նրա, դեռեւս անելիքներ շատ կան: «ԵՀՔ գործողությունների ծրագիրը չափազանց կարեւոր ծրագիր է Հայաստանի եվրոպական մերձեցման ճանապարհին»,- ընդգծել է նա: Բենիտա Ֆերերո-Վալդների խնդրանքով ՀՀ վարչապետը ներկայացրել է Հայաստանի տնտեսական վիճակն ու ցուցանիշները, գործարար եւ ներդրումային միջավայրը, հայկական օրենսդրությունը եվրոպական օրենսդրության հետ ներդաշնակեցման ուղղությամբ կատարված աշխատանքը, այդ առումով` տեղական ինքնակառավարման համակարգում զարգացումները, քաղաքացիական հատվածում, ոստիկանական համակարգում, կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ իրականացված աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը: Տիկին Ֆերերո-Վալդները հետաքրքրվել է նաեւ ՌԴ կառավարության նախագահ Վիկտոր Զուբկովի Հայաստան կատարած այցի արդյունքներով: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |