ՌԴ բուհերում ՏՏ մասնագիտությամբ տեղերը ՀՀ ուսանողների համար կավելացվեն![]() 25 սեպտեմբերի 2017 - 13:42 AMT PanARMENIAN.Net - ՌԴ կրթության նախարար Օլգա Վասիլևան հայտարարել է, որ անհրաժեշտ է ավելացնել ռուսական բուհերում ՏՏ մասնագիտությունների գծով հայ ուսանողների թիվը: «Հայաստանը շատ է հետաքրքրված ինժեներային և ՏՏ ոլորտում կադրերի նախապատրաստմամբ: Մենք պատրաստ ենք ընդլայնել համագործակցությունն այդ ուղղությաբ: Մենք անում ենք հնարավորը ընդլայնելու համար այդ մասնգիտությունների գծով Հայաստանի ուսանողների քանակը ռուսաստանյան բուհերում հաջորդ ուսումնական տարում»,-ասել է ՌԴ նախարարը Երևանում ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում: Նա նշել է, որ ՌԴ բուհերից շատերն արդեն իսկ սերտ կապեր ունեն հայ գործընկերների հետ հենց վերոնշյալ ուղղություններով: «Հայաստանում ՌԴ բուհերի մի քանի բաժանմունք է գործում, այդ թվում Լոմոնոսովի անվան ՄՊՀ ինչպես նաև Պլեախնովի անվան տնտեսագիտական համալսարանի բաժանմունքները, որտեղ ուսանողների ընդհանուր թիվը մոտ 3500 է: Սա շատ կարևոր թիվ է, որը պետք է ավելանա»,-ասել է ռուս նախարարը: Ընթերցեք նաև.ՀՀ նախարարը՝ ռուսական ԶԼՄ-ին. Ռուսաց լեզուն ՀՀ-ում օտար լեզվի կարգավիճակ ունի ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |