Հայաստանցի դիզայների հավաքածուն կներկայացվի Փարիզի նորաձևության շաբաթում![]() 25 սեպտեմբերի 2017 - 13:38 AMT PanARMENIAN.Net - Հայաստանցի դիզայներ, Arigato բրենդի հիմնադիր Արիգա Թորոսյանի հավաքածուն կներկայացվի Paris Fashion Week SS 2018-ի շրջանակում: Ինչպես PanARMENIAN.Net ի հետ զրույցում հայտնել է դիզայները, սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ը Փարիզում, նորաձևության շաբաթվա շրջանակում կգործի նրա Ozone անվանումով շոուրումը, որտեղ կներկայացվի 2018-ի գարուն-ամառ կանանց հագուստի հավաքածուն: «Հավաքածուն կոչվում է Elemental Impression, որի հիմքում 3 հիմնական երկրաչափական տարր կա, որոնք կան բնության մեջ և ոգեշնչում են ստեղծագործելու՝ եռանկյունի, քառակուսի, շրջան: Մարդիկ կամ ամեն օր շփվում են այդ տարրերի հետ, կամ տեսնում են իրենց շրջապատում: Հավաքածուում կտեսնեք, թե որքան մեծ ազդեցություն ունեն երկրաչափական տարրերը մարդու ամենակարևոր ստեղծագործություններից մեկի՝ հագուստի վրա: Ողջ հավաքածուն արտադրված է Հայաստանում»,- ասել է Թորոսյանը: Սա Թորոսյանի առաջին մասնակցությունը չէ փարիզյան Նորաձևության շաբաթին: Ավելի վաղ նրա հավաքածուն ներկայացվել է Փարիզում մարտին Paris Fashion Week AW 2017-2018 շրջանակում: Փարիզի Նորաձևության շաբաթը համաշխարհային 4 շաբաթներից ամենակարևորն ու եզրափակիչն է: Այն կանոնավոր կերպով անցկացվում է 1973-ից ի վեր տարին 2 անգամ՝ մարտի սկզբին և սեպտեմբերի վերջին կամ հոկտեմբերի սկզբին: Հենց այստեղ են տեղի ունենում ամենահայտնի Նորաձևության տների՝ Chanel, Christian Dior, Louis Vuitton, Balmain, Chloé, Nina Ricci, Lanvin, Balenciaga և այլ, ցուցադրությունները: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |