Կոսովոն անկախ պետություն կդառնա եւ Ռուսաստանը ստիպված կլինի ընդունել դա 7 փետրվարի 2008 - 13:47 AMT PanARMENIAN.Net - «Կոսովոն, այսպես թե այնպես, անկախ պետություն կհռչակի առաջիկայում, իսկ Ռուսաստանը ստիպված կլինի հարմարվել դրան»,-հայտարարել է Ռուսաստանի Ռազմավարական մոդելավորման կենտրոնի փոխնախագահ Գրիգորի Տրոֆիմչուկը: «Ռուսաստանը ստիպված կլինի հարմարվել փոփոխվող իրավիճակին, քանի որ ազդեցության լծակներ, նավթագազայինից բացի, գործնականում չկան»,-գտնում է ռուս փորձագետը:Անդրադառնալով Կոսովո ԵՄ առաքելության գործուղման հարցին` Գ.Տրոֆիմչուկը նշել է, որ գործընթացը կզարգանա ինքնաբերաբար, անկախ որեւէ առաքելությունից եւ նրա մասնակիցներից: «Բոլոր այդ առաքելությունները քողարկում են գործընթացի ամբոջական օրինականացումը, որն առանց այդ էլ բավականին հասկանալի է եւ Կոսովոն իրոք անկախ կդառնա մոտ ապագայում: Դե-յուրե կամ դե-ֆակտո-սա արդեն այլ հարց է, ոչ այնքան սկզբունքային, եւ հավանաբար Ռուսաստանն այս հարցում անմասն կմնա»,-եզրափակել է Տրոֆիմչուկը: «Ռուսաստանի ներկայությունն այս կամ այն կերպ Սերբիայում չի անդրադառնա գործընթացի զարգացման վրա, այդ թվում Կոսովոյում ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայման վրա»,-հավելել է փորձագետը, հաղորդում է «Թրենդը»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |