Սիմֆերոպոլում հայկական եկեղեցի կկառուցվի![]() 25 սեպտեմբերի 2017 - 16:17 AMT PanARMENIAN.Net - Ղրիմում հայկականնորեկեղեցի կկառուցվի: Այդ մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ռուսլան Բալբեկը՝ հավելելով, որ դա կլինի Սիմֆերոպոլում: «Պետք է լսելի լինի նույնիսկ ամենափոքր ժողովրդի ձայնը»,-ասել է պատգամավորը Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովի հետ հանդիպմանը, գրում է Rusarminfo-ն: Ըստ Ղրիմի վիճակագրական ծառայության, Ղրիմի բնակիչների 85 տոկոսը կարծում է, որ միջեկեղեցական հարաբերությունները կղզում ներդաշնակ են: Ըստ 2014-ի մարդահամարի տվյալների, Ղրիմի բնակչությունը 1.912.168 մարդ է, որից հայերը կազմում են 0,5 տոկոսը՝ 11.030: Ղրիմում հայերը բնակություն են հաստատել դեռևս 10-րդ դարից սկսած։ Հայերի կողմից ստեղծված գաղթավայրերը շուտով արագորեն բազմանում են, ընդարձակվում և նշանակալի դեր են կատարում Սև ծովի երկրների առևտրական ու տնտեսական հարաբերություններում: Պատահական չէր, որ միջին դարերում Ղրիմն անվանել են «Ծովային Հայաստան»:Արդեն 14-րդ դարում Ղրիմում հայ բնակչությունն իր թվաքանակով երկրորդն էր թաթարներից հետո։ Ղրիմահայ գաղութի կազմակերպումը սատարում է ռուսահայ թեմի առաջնորդ Հովսեփ Արղությանը, որն այդ նպատակով 1787թ. ձեռնարկում է ուղևորություն դեպի Ղրիմ։ Ուղևորությունից հետո Արղությանը ռուսական զանազան ատյաններին է ներկայացնում Ղրիմի մի շարք վայրերը, մասնավորապես Թեոդոսիա և Հին Ղրիմ կիսավեր քաղաքները հայերին տրամադրելու և Թուրքիայից դեպի Ղրիմ հայերի տեղափոխությունները խրախուսելու առաջարկություններն ու ծրագրերը։ 1799թ. հոկտեմբերի 28-ին հրապարակվում է կայսերական հրավարտակը, որը առանձնաշնորհներ տալուց բացի, հայերին արտոնում է բնակություն հաստատել թերակղզում, ունենալ սեփական քաղաքապետարան։ Հին Ղրիմ քաղաքի բնակեցումը հայերով հիմնականում սկսվում է 1806-1808թթ., իսկ երկու տարի անց արդեն, քաղաքն ուներ 1640 բնակիչ: 1913-1914թթ. այն հասնում էր 14-15 հազարի, թեպետ իրականում այն ավելի էր։ Առանձին հայ մեծահարուստներ դարձել էին Ղրիմի մի շարք քաղաքների՝ Արմյանսկ, Մելիտոպոլ, Ղարասուբազար քաղաքների քաղաքագլուխներ։ Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |