Գևորգ Ղահրամանյանը՝ Եվրոպայի պատանիների առաջնության ոսկե մեդալակիր![]() 26 սեպտեմբերի 2017 - 10:13 AMT PanARMENIAN.Net - Պրիշտինայում (Կոսովո) ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում կրտսեր տարիքային խմբում (մինչև 15 տարեկաններ) Գևորգ Ղահրամանյանը չեմպիոնական երկրորդ մեդալն է բերել Հայաստանի հավաքականին: Արա Պողոսյանը երկամարտի 186 կգ արդյունքով նվաճել է իր տարիքային խմբի Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Նա փոքր ոսկի է նվաճել նաև հրում վարժությունում (105 կգ) և արծաթ՝ պոկումում (81 կգ): Պոկում վարժությունում, ճիշտ է, հայաստանցի ծանրորդն արժանացավ փոքր արծաթի, սակայն հրումում անվիճելի հաղթանակ տարավ՝ արդեն երկրորդ մոտեցումով (133 կգ) ապահովելով չեմպիոնական ոսկե մեդալը նաև երկամարտում (238 կգ), հայտնում է ՀԱՕԿ լրատվականը: Մինչև 17 տարեկանների 62 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Բաբկեն Բագրատյանը երկամարտում ցույց էր տվել 251 կգ արդյունք և արծաթե մեդալ նվաճել: Հայաստանցի ծանրորդը նաև փոքր բրոնզե և արծաթե մեդալի արժանացավ, համապատասխանաբար, պոկում (111 կգ) եւ հրում (140) կգ վարժություններում: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |