Պատերազմական գործողություններ սկսելով Ադրբեջանը իրեն դուրս կդնի բոլոր միջազգային կազմակերպություններից

PanARMENIAN.Net - Հարավային Կովկասի եւ Մերձավոր Արեւելքի գործընկերությունը հնարավոր է տարածաշրջանային անվտանգության համակարգի ձեւավորման համար: Այդ մասին «Կովկասի երկրներն ու Մերձավոր Արեւելքը հնարավոր գործընկերներ տարածաշրջանային անվտանգության համակարգի ձեւավորման գործընթացում» խորագրով Երեւանում ընթացող միջազգային խորհրդաժողովում հայտարարել է ՀՀ ԱԺ խոսնակ Տիգրան Թորոսյանը: Նրա կարծիքով, այս դեպքում կարելի է ղեկավարվել Գերմանիայի կամ Ֆրանսիայի օրինակով, որոնք Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո իրենց մեջ ուժ գտան նորմալացնելու հարաբերությունները եվրոպական կայունության նպատակով:



«Անվտանգության ոլորտում այդ երկու տարածաշրջանների համագործակցության համար անհրաժեշտ է արժեքների միասնական համակարգ: Սակայն մենք դեռեւս ուղիղ հակառակն ունենք եւ դա վերաբերում է Ադրբեջանի կողմից Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներին: Սակայն դրանք ոչ մի հիմք չունեն: Ադրբեջանը հիանալի հասկանում է, որ Հայաստանի դեմ պատերազմական գործողությունների վերսկսման դեպքում արդյունքը կլինի նույնը, ինչ 1994 թվականին»,-ընդգծել է նա: Նա համոզվածություն է հայտնել, որ Պատերազմական գործողություններ սկսելով Ադրբեջանը իրեն դուրս կդնի բոլոր միջազգային կազմակերպություններից` խախտելով այն պարտավորությունները, որ ստանձնել է ՄԱԿ-ին անդամակցելիս:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---