Կիպրոսի պաշտոնյաներ. Հայերենը Կիպրոսի պատմության անբաժանելի մասն է

Կիպրոսի պաշտոնյաներ. Հայերենը Կիպրոսի պատմության անբաժանելի մասն է

PanARMENIAN.Net - Եվրոպայի խորհրդի ազգային փոքրամասնությունների գծով մասնագետներն այցելել են Կիպրոս, որտեղ հանդիպումներ են ունեցել կրթության և մշակույթի նախարարության ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում Կիպրոսի նախարարության ներկայացուցիչները նշել են, որ հայերենն ու կիպրական արաբերենը Կիպրոսի պատմության և մշակույթի անբաժանելի մասն են, գրում է Rusarminfo-ն հունական Alithia պարբերականի վրա հղումով:

Հայերենը Կիպրոսում ճանաչված է որպես ազգային փոքրամասնության պաշտոնական լեզու:

Ըստ 2011-ի մարդահամարի տվյալների, Կիպրոսում մոտ 4.000 հայ է բնակվում:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---