Հայաստանը միշտ կողմ է եղել անվտանգության միջազգային համակարգի ստեղծմանը

PanARMENIAN.Net - Գլոբալիզացիայի պայմաններում աճում է երկրների փոխկախվածությունը եւ յուրաքանչյուր պետության համար կարեւոր է ոչ միայն սեփական անվտանգությունն ու զարգացումը, այլ նաեւ հարեւանների զարգացումն ու կայունությունը: Այդ մասին «Կովկասի երկրներն ու Մերձավոր Արեւելքը հնարավոր գործընկերներ տարածաշրջանային անվտանգության համակարգի ձեւավորման գործընթացում» խորագրով Երեւանում ընթացող միջազգային խորհրդաժողովում հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Գեղամ Ղարիբջանյանը: Նրա խոսքերով, Հարավային Կովկասի բախումնային տարածաշրջանում հատկապես կարեւոր է համագործակցությունը հավաքական անվտանգության հարցերում:



«Մերձավոր Արեւելքում հաճախակի են հարեւան երկրների վրա անդրադարձող ճգնաժամերը: Հայաստանը միշտ կողմ է եղել անվտանգության միջազգային համակարգի ստեղծմանը, որը կապահովեր նաեւ Հարավային Կովկասի տարածաշրջանի կայունությունը»,-ասել է Ղարիբջանյանը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---