Ժան Էկիյան. Ողջ աշխարհի հայերը պետք է միավորվեն թուրքական մերժողական քաղաքականության դեմ պայքարում

PanARMENIAN.Net - «Armenian Life» (ԱՄՆ) եւ «Nouvelles d'Armenie» (Ֆրանսիա) ամսագրերը իրենց փետրվարյան համարում հրապարակել են Հայկական Սփյուռքի առաջնորդների ելույթը, որում կոչ է արվում բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկել Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության հերքման դեմ: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել է հոդվածի հեղինակ, անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էկիյանը: Հրատարակության մեջ, մասնավորապես, ասվում է, որ ժամանակն է, որպեսզի աշխարհասփյուռ հայերը միավորեն իրենց ջանքերը Հայոց ցեղասպանության հերքման քաղաքականության դեմ:



«Ի հիշատակ մեր նախնիների, մենք կոչ ենք անում բոլոր հայկական քաղաքական կազմակերպություններին պարտավորություն ընդունել դիմակայելու թուրք քաղաքական գործիչների ջանքերին, որոնք ուղղված են Օսմանյան Կայսրության իրականացրած Հայոց ցեղասպանության փաստի հերքման քաղաքականությանը»,- ասվում է հոդվածում:



Հոդվածի հեղինակը մանրակրկտորեն նկարագրում է թուրքական իշխանությունների քաղաքականության բոլոր մեխանիզմները, որոնց օգնությամբ թուրքական իշխանությունները փորձում են դիմակայել 1915 թվականի Ցեղասպանության փաստի միջազգային ճանաչմանը. Հայոց ցեղասպանությունը ճանաչած պետությունների նկատմամբ տնտեսական պատժամիջոցների կիրառում, պատմաբանների հանձնաժողովներ ստեծելու պահանջներ, ինտերնետի միջոցով խեղաթյուրված տեղեկատվության տարածում, հայկական պատմական հուշարձանների ոչնչացում, ՔՕ 301-րդ հոդվածի կիրառում եւ այլն:



Ամփոփելով հոդվածը` հեղինակը հույս է հայտնում, որ հայ քաղաքական եւ հասարակական կազմակերպությունների ղեկավարները կամք կդրսեւորեն եւ կմիավորեն իրենց ջանքերը թուրքական իշխանությունների հակահայկական գործողություններին դիմակայելու համար:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---