Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններին կհետեւեն ԱՊՀ ՄԽՎ-ի դիտորդները 7 փետրվարի 2008 - 19:02 AMT PanARMENIAN.Net - Վեց հայկական քաղաքական կուսակցություններ միավորվում են մեկ ազգային-ժողովրդավարական տիպի կուսակցության մեջ: Այդ մասին հայտարարել է նախագահության թեկնածու եւ Ազգային-ժողովրդավարական միության (ԱԺՄ) առաջնորդ Վազգեն Մանուկյանը: Նրա խոսքերով, նոր քաղաքական ուժի ստեղծումը տեւական գործընթաց է, որը չի սահմանափակվում միայն վեց կուսակցությունների միավորմամբ: Այդ նախաձեռնությանը միացել են ԱԺՄ-ն, «Ազգային պետություն» կուսակցությունը, Ազգային համաձայնության ուխտը, Ազգային ժողովրդավարների դաշինքը, Ազգային-ժողովրդավարական կուսակցությունը, «Սահմանադրական իրավունք» միությունը:Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններին կհետեւեն ԱՊՀ ՄԽՎ-ի դիտորդները: «ԱՊՀ-ն բարձր է գնահատում Հայաստանի ընտրական օրենսգիրքը, իսկ վերջերս հայկական փորձը կիրառեցին նաեւ Սերբիայում` դա վերաբերում է ընտրական ցուցակների զետեղմանը ինտերնետում եւ դատաիրավական մարմինների ընդգրկմանը ընտրական գործընթացներում»,-ասել է ԱՊՀ ՄԽՎ դիտորդական առաքելության ղեկավար Ալեքսանդր Տորշինը` համոզվածություն հայտնելով, որ նախագահական ընտրությունները կանցնեն ժողովրդավարական սկզբունքներին համաձայն: Նախագահական ընտրություններում Հայաստանի մայրաքաղաքում եւ բոլոր մարզերում կաշխատեն «Նախագահական ընտրություններ-2008» իրավական նախաձեռնության ընտրողներին առաջին իրավական օգնություն ցուցաբերող քառասուն մեքենաներ: Այդ մասին հինգշաբթի կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանում Ամերիկյան իրավաբանների ասոցիացիայի (ABA/ CEELI) ներկայացուցիչ, «Նախագահական ընտրություններ-2008» իրավական նախաձեռնության իրավաբան Կարեն Անդրիասյանը: «Մենք ավելացրել ենք շտապ իրավական օգնության մեքենաների քանակը եւ նախագահական ընտրություններում կաշխատի արդեն 40 միավոր տեխնիկա` 2007թ. մայիսի 12-ի խորհրդարանական ընտրությունների 15-ի դիմաց»,-ասել է նա: ABA/ CEELI-ի ներկայացուցիչը հավելել է, որ շտապ իրավական մեքենաների արդյունավետությունն արդեն իսկ փորձվել է խորհրդարանական ընտրությունների ժամանակ»,-ասել է նա: Նշենք, որ հայ ընտրողներին իրավական օգնություն տրամադրելու նախաձեռնությունը հիմնվել է 2006թ. դեկտեմբերին եւ առաջին անգամ փորձարկվել է 2007թ. մայիսի 12-ի խորհրդարանական ընտրություններում: Ներկայումս «Նախագահական ընտրություններ-2008» իրավական նախաձեռնությունը միավորում է 52 հասարակական կազմակերպություններ Հայաստանի բոլոր մարզերում, հաղորդում են հայկական ԶԼՄ-ները: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |