ԲԿՄԱ-ՄՅՈՒ` 1-4. Մխիթարյանը` գոլի հեղինակ![]() 28 սեպտեմբերի 2017 - 00:35 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայում կայացած Չեմպիոնների լիգայի խմբային փուլի հերթական հանդիպումում «Մանչեսթեր Յունայթեդը» ջախջախեց Մոսկվայի ԲԿՄԱ-ին ` 4 գնդակ ուղարկելով մրցակցի դարպասը: Արդեն 5-րդ րոպեին հաշիվը բացեց Ռոմեու Լուկակուն: 11-րդ րոպեին մրցակցի տուգանային հրապարակում ընկավ Մխիթարյանը, ինչից հետո մրցավարը վիճելի 11-մետրանոց նշանակեց: Այն իրականացրեց Մարսյալը` կրկնապատկելով հաշիվը: 26-րդ րոպեին պաշտպանների կոպիտ սխալից հետո Լուկակուն խփեց երկրորդ գնդակը: Երկրորդ խաղակեսում` 57-րդ րոպեին, չորրորդ գնդակը մրցակցի դարպասն ուղարկեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով րոպեներ անց փոխարինվեց: 90-րդ րոպեին ԲԿՄԱ-ին հաջողվեց սփոփիչ գնդակ ուղարկել մրցակցի դարպասը. Դե Խեայի դարպասը գրավեց Կոնստանտին Կուչաևը: Խաղն ավարտվեց 1-4 հաշվով: «Յունայթեդը» 6 միավորով գլխավորում է խումբը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |